Ռումինացի ջազմեն, վիրտուոզ դաշնակահար Մարիան Պետրեսկուն Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հատուկ հյուրն էր հուլիսի 8-ին։ Պետրեսկուն, որ բնակվում է Ֆինլանդիայում, երկար ճանապարհ էր անցել այստեղ հասնելու համար՝ Հելսինկի - Ստոկհոլմ - Վիեննա - Զվարթնոց օդանավակայան և այնտեղից ուղիղ Կապան։ Կապանում դահլիճը բառացիորեն թնդացնելուց հետո նա անմիջապես մեկնեց Եվրոպա՝ մեկ այլ համերգի։
Դիտեք Մարիան Պետրեսկուի կատարումներից դրվագներ։
Civilnet




