Իշխանությունը Սամվել Կարապետյանից սպասում է «Իվանիշվիլիի սցենարի» կրկնություն և հնարավոր է՝ պատրաստվում է այն կանխել. ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ թեև Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, նրա կերպարն ու քաղաքական վարկանիշը շարունակում են մնալ անորոշ։ Աթանեսյանը կանխատեսում է, որ Կարապետյանը կփորձի ներկայանալ ավելի լայնամասշտաբ նախաձեռնություններով, որոնց հիմքում, հնարավոր է, լինի Մոսկվայի աջակցությունը։ Աթանեսյանի կարծիքով՝ Կարապետյանն ու Իվանիշվիլին ունեն նմանություններ՝ որպես ռուսաստանյան օլիգարխներ, որտեղ հարստությունն ու քաղաքական ազդեցությունը անբաժանելի են։

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հանքարդյունաբերությունը պետք է դառնա բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկ. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են. Կոպիրկին

Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Սպասվում է կարճատև անձրև
Civilnet