Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանագիր չի ստորագրվելու, ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ անգամ նախաստորագրման մասին խոսք լինել չի կարող, և կանխատեսում է, որ կողմերը կբավարարվեն մտադրությունների հուշագրով։ Դա, ըստ նրա, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պետք է Նոբելյան մրցանակ ստանալու նրա ձգտումներում:
Մարուքյանի կարծիքով՝ Ալիևը ոչ միայն չի պատրաստվում խաղաղություն կնքել, այլև փորձում է այս գործընթացն օգտագործել՝ Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցք ստանալու նպատակով։
0:00 - Թրամփի հարկի տակ՝ Փաշինյան-Ալիև հանդիպում Վաշինգտոնում
1:32 - «Վաշինգտոնում ստորագրվելու է մտադրությունների հուշագիր»
3:12 - Ամերիկյան պահնորդները Սյունիքո՞ւմ
4:30 - Հղում խնդրահարույց աղբյուրի. քննարկում դրա շուրջ
7:42 - Ամերիկյան զո՞րք, թե՞ պահնորդներ են բերվելու Հայաստան
8:43 - Կոնցեսիա՞, թե՞ անվտանգության արտապատվիրակում
10:30 - Ինչպիսի՞ բանակցող են ամերիկացիները, ի՞նչ ակնկալել նրանցից
17:40 - Խաղաղություն ԱՄՆ-ի մասնակցությա՞մբ և Սյունիքում ներկայությա՞մբ
22:43 - Ո՞ր պայմաններում է պետք համաձայնել ԱՄՆ-ի ներկայությանը Սյունիքում
25:52 - Խաղաղության պայմանագիրը չի՞ բխում Հայաստանի շահերից
29:00 - Պայմանագիրը պետք է ստորագրել Ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելուց հետո
30:47 - Վերադարձ Նոյերմբերի 9-ի հայտարարությանը հնարավո՞ր է
Civilnet




