«Մենք գրի ենք առել մեր կենսական շահերը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն»: Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում մեկնաբանում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը և Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները։ Հիմնական քննադատություններին ի պատասխան՝ նա բացատրում է, թե ինչպես է պայմանագիրը պաշտպանում Հայաստանի շահերը, ինչ նշանակություն ունի ԱՄՆ-ի միջնորդությունը և ինչպես են փոխվում տարածաշրջանային իրողությունները։
0:00 — Սկիզբ
2:10 — Խաղաղության պայմանագրին քարտեզ կցվա՞ծ է, թե՞ ոչ
4:30 — ԽՍՀՄ վարչական սահմանների տրամաբանությունն է գործելու
6:50 — Ինչո՞ւ է բացակայում «փախստականների» մասին կետը
9:10 — «Երրորդ ուժեր» դրույթ. ԵՄ դիտորդները դո՞ւրս են գալու սահմանից
13:50 — «Չմիջամտել ներքին գործերին» ձևակերպումն ու Ալիևի հայտարարությունները
16:10 — Երրո՞րդ, թե՞ չորրորդ հանրապետություն
18:30 — Ատելություն/անջատողականություն հոդվածը և դրա նշանակությունը
20:50 — Երաշխիքներ vs ուժ. փոքր պետության հաշվարկը
23:10 — Վաշինգտոնի հռչակագիր. ապաշրջափակում «փոխադարձ առավելությամբ»
25:30 — «Թրամփի ուղին». իրավազորություն կա, արտատարածքայնություն՝ ոչ
27:50 — Ինչո՞ւ է «Թրամփի ուղին» հիշատակվում եռակողմ հռչակագրում
30:10 — 907-րդ բանաձևի չեղարկումը. գործնական ազդեցությունը
32:30 — ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ անցյալում. նոր իրականություն
34:50 — «Հայաստանը ստանում է առավելագույնը». կոնկրետ ի՞նչ
36:50 — ԱՄՆ–Ռուսաստան հավասարակշռություն, երկաթուղի դեպի Ռուսաստան
Civilnet




