Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից և Հայաստանի հարավով «Թրամփի ուղի» գործարկելու մասին ազդարարումից հետո քննարկվում է, թե արդյոք Հայաստանը կարողացավ փարատել Ռուսաստանի և Իրանի մտահոգությունները Սյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ։ Տեղի ունեցողը խաղաղությա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ազդեցության տեղաշարժի մասին է։
Այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի եթերում առցանց բանավիճում են Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (Մոսկվա) ղեկավար Հայկ Խալաթյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (Երևան)։
0:00 — Բացում, ձևաչափ, հյուրեր
3:36 — «Սուվերեն անցում» vs «միջանցք»
07:11 — «Անխոչընդոտ անցում». ի՞նչ է դա
10:47 — ԵԱՏՄ ու մաքսային վերահսկողություն
14:23 — Տավուշի սահմանազատման օրինակ
17:58 — Ապաշրջափակում՝ ժամկետներ
21:34 — Ալիևի ստորագրության արժեքը
25:10 — Իրանի շահ՝ Սև ծով ելք
28:45 — Ռուսաստանի դերակատարության փոփոխություն
32:21 — ԵՄ առաքելություն ու անվտանգություն
35:57 — Իրավազորություն՝ տրանսպորտային ռեժիմ
39:33 — Փոխադարձության սկզբունքն աշխատո՞ւմ է, թե ոչ
43:08 — Սահմանապահ/մաքսավորների ներկայություն
46:44 — 9 նոյեմբեր vs 8 օգոստոս
50:20 — Ներքաղաքական ռիսկեր, ընկալումներ
53:55 — Տնտեսական ազդեցություն, հոսքեր
57:31 — Գեոպոլիտիկ հավասարակշռություն
1:01:07 — Հարցուպատասխան՝ ճշտումներ
1:04:42 — Դիրքորոշումների ամփոփում
Civilnet




