Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի քաղաքացիները սահմանն անցնելիս պետք է անհանգստություն չունենան. Ալիևը՝ «Ալ-Արաբիա»-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Հայաստանի հարավով Նախիջևանին միացող ճանապարհի գործարկումը շատ մոտ ապագայի հարց է։ Այդ մասին նա խոսել է օգոստոսի 27-ին արաբական Ալ-Արաբիա լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Ըստ Ալիևի՝ խոսքն ընդամենը 42 կմ-ի մասին է։

Նա կարևորել է միջազգային անվտանգային երաշխիքները։ Այլ կերպ ասած՝ որ իր քաղաքացիները, մեջբերում եմ, սահմանն անցնելիս անհանգստություններ չունենան»։

Ալիևը հստակ ուղերձներ է հղել նաև Իրանին՝ այդ երկրի նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները դրական, սկզբունքային ու տրամաբանական անվանելով։ Փոխարենը նա հարցականի տակ է դրել Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի՝ խորհրդականների խոսքերը։

«Մեզ համար դրանք որևէ նշանակություն չունեն, 0 արժեք են ներկայացնում», մենք մեր հարաբերությունները կառուցում ենք ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունների հետ, ասել է Ալիևը։

Վերջինը փորձել է նաև փարատել իրանական այն կասկածները, թե Հայաստանով նախատեսված ուղին կարող է խաթարել հայ-իրանական սահմանը՝ այդ ուրերը ամբողջովին կեղծ ու անհիմն համարելով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում