Գլխավոր Լրահոս

Իրանն ու եվրոպական եռյակը՝ երկընտրանքի առջև

Իրանն ու հավաքական Արևմուտքը քաղաքական երկընտրանքի առջև են։

Եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, մոտ են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի խիստ պատժամիջոցների վերականգնմանը: Թեհրանը զգուշացնում է, որ այդ դեպքում ամբողջովին կդադարեցնի իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։

Այդ որոշման մասին Իրանը հայտնել է շաբաթ օրը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստում, որին ուրբաթ նախորդել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Անվտանգության խորհուրդը դեմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները մշտապես հանելու առաջարկին։ 

Իրանը սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։

Օգոստոսի 28-ին եվրոպական եռյակը ՄԱԿ-ում 30-օրյա գործընթաց էր սկսել Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականագնելու մասին, որը հայտնի է Snapback sanctions անվանումով։ 

Ըստ դրա՝ Իրանի միջուկային գործարքի մասնակից որևէ երկիր կարող է դիմել այդ քայլին, եթե համարի, որ Իրանը խախտել է համաձայնությունը։ Հետևաբար, Իրանի դեմ պատժամիջոցները կարող են վերականգնվել ընդհուպ այս շաբաթվա վերջին:

Թեհրանը հավաքական Արևմուտքի քայլերը անօրինական է համարում, սակայն պատրաստ է որոշակիորեն սահմանափակել իր միջուկային ծրագիրը։

Եվրոպական եռյակն իր հերթին պատրաստ է հետաձգել Snapback-ի մեխանիզմը, եթե Իրանը ընդառաջ քայլեր անի։
Նյու Յորքում սպասվում է Իրանի և եվրոպական եռյակի արտգործնախարարների հանդիպումը։ Դրա բովանդակությունը ոչ միայն պայմանավորելու է Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, այլև Իրան-Արևմուտք կապերի ընթացքը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում