Սեպտեմբերի 29-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթացավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումը։ Դատախազը Միքայել Սրբազանի համար 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց։ Ի աջակցություն Սրբազանի՝ դատարանի շենքի առջև հավաքվել էին մի խումբ մարդիկ, այդ թվում՝ մշակույթի գործիչներ։
Սեպտեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանը Միքայել Աջապահյանին մեղավոր էր ճանաչել ռազմական հեղաշրջման կոչեր ապելու մեղադրանքով։
Civilnet




