Գլխավոր Լրահոս

Գազայում հրադադարի համաձայնություն է կայացվել

Երկու տարվա արյունալի պատերազմից հետո Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել են Գազայում հրադադար հաստատել։ Դա հնարավոր է դարձել Եգիպտոսում ընթացող ծանր բանակցային գործընթացից հետո՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, որում անմիջականորեն ներգրավված էին Եգիպտոսը, Կատարը, Թուրքիան և Միացյալ Նահանգները։

Գործարքն ամբողջացնելու համար նախօրեին Եգիպտոս էին մեկնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆն ու Դոնալդ Թրամփի փեսա՝ Ջարեդ Քուշները։

Հակամարտող կողմերը պարտավորվել են հրադադար հաստատել Գազայում, ազատել բոլոր գերիներին, ինչպես նաև Իսրայելը պետք է հետ քաշի զորքերն ու թույլատրի հումանիտար մուտքը Գազա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թեպետ համաձայնությունը ողջունել է, սակայն պետք է այսօր հայցի իր կառավարության հավանությունը։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին կոչ է արել ԱՄՆ-ին ստիպել Իսրայելին հետևել հրադադարի ռեժիմին, իսկ այսօր հայտարարել է դրա խախտման մասին։

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Եգիպտոսում կայացրած համաձայնությունը աննախադեպ նորություն է համարել ամբողջ արաբական աշխարհի համար՝ նշելով որ կողմերը համաձայնել են խաղաղության պլանի առաջին՝ սկզբնական փուլին։ 

Թրամփն ավելի վաղ 20 կետանոց ծրագիր էր ներկայացրել վերջնական կարգավորման մասին։ Այն ենթադրում է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, բոլոր թունելային ենթակառուցվածների վերացումն ու միջազգային վերահսկողությամբ անցումային կառավարության ստեղծումը։ Առաջարկներ, որոնց դժվար թե համաձայնի ՀԱՄԱՍ-ը։  

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում