Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Գյումրիի համայնքապետարանում։ Քաղաքապետարանի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ և ոստիկաններ էին հավաքվել։ Նրանց միջև պարբերաբար իրավիճակը լարվում էր։ Համայնքապետ Վարդան Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Իրավապահները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի շենքի ետնամուտքից դուրս են բերել և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ղուկասյանի փաստաբանը հայտնել է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ներկայացվելու է կալանքը։

Նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում․ Գալյանը՝ Գևորգյանի մահվան դեպքի մասին

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ավելցուկը կա, կուտակիչը՝ ոչ․ Հայաստանի արևային էներգետիկայի բացը
Civilnet