Գլխավոր Լրահոս

PKK-ն դուրս է բերում ուժերը Թուրքիայից

ՊԿԿ-ն, ամբողջովին դուրս է բերում իր ուժերը Թուրքիայից։ Այդ մասին կառույցը նշել է հոկտեմբերի 26-ին։ Թուրքական իշխանությունները սպասում են, որ ՊԿԿ-ն այդ քայլին կդիմի նաև Թուրքիային հարակից այլ շրջաններում, մասնավորապես Իրաքում։ 

Այս քայլը պատմական է, սակայն այն պետք է դիտարկել ամբողջության մեջ։ ՊԿԿ-ն դեռևս մայիսին հայտարարեց Թուրքիայում զինված պայքարը դադարեցնելու մասին, իսկ նրա անդամներից ոմանք՝ խորհրդանշական ձևով այրեցին իրենց զենքերը վայր դնելով։

Որոշումը PKK-ի հիմնադիր՝ ներկայում ցմահ ազատազրկված Աբդուլահ Օջալանի ուղերձի ուղիղ հետևանքն էր։ Թուրքական իշխանության հետ երկարուձիգ բանակցություններից հետո նա քրդական զինված ուժերին կոչ արեց դադարեցնել զինված պայքարը Թուրքիայի դեմ։

Փոխարենը քրդերն ակնկալում են դառնալ Թուրքիայի լիարժեք քաղաքացի՝ դրանից բխող քաղաքական ու իրավական ձևակերպումներով։ 

ՊԿԿ-ն Անկարային կոչ է անում պատասխան քայլեր անել՝ հանուն ազատ, ժողովորդավարական և եղբայրական կյանքի։

Մարքսիստ-լենինիստական հայացքներով ՊԿԿ-ն Օջալանի գլխավորությամբ Թուրքիայի դեմ զինված պայքարը սկսել է 1984-ից՝ սկզբում պականջելով անկախության, հետո՝ տարիների ընթացքում ինքնավարություն։ Չնայած Օջալանը 1999-ից ցմահ պատիժ է կրում Թուրքիայում, PKK—ն շարունակում է կարևոր գործոն հանդիասնալ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում