ՍիվիլՆեթի տաղավարում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը մեկնաբանում է Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը՝ կենտրոնանալով 2018-ի իշխանափոխության վրա։
Մամիջանյանը, լինելով Սերժ Սարգսյանի թիմակիցը, պաշտպանում է նրա հնչեցրած թեզերը, այդ թվում.
- 2018-ի շարժումը «նախագծվել» է արտաքին կենտրոնների կողմից,
- Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումը չի դրժել, քանի որ իրավիճակն էր փոխվել (Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում),
- Կարեն Կարապետյանն իշխանությունը պահելու շանս ուներ,
- Իշխանափոխությունն «անարյուն» է եղել ոչ թե ցուցարարների, այլ իշխանության ցուցաբերած «խոհեմության» շնորհիվ։
0:00 - Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց յոթ ժամանոց հարցազրույց տալ
4:10 - Կարեն Կարապետյանը 2018-ին շանս ունե՞ր պահելու իշխանությունը
5:23 - «Շարժումը խիստ անձնավորված էր Սերժ Սարգսյանի դեմ»
7:19 - Հայաստանի և Վրաստանի էլիտաների տարբերությունը. ո՞րն էր «կուռ»
9:17 - «Իշխանափոխությունը նախագծվել է հատուկ վայրերում»
11:06 - «Չեմ հավակնելու». խոստումը դրժվե՞լ է, թե՞ իրավիճակն է փոխվել
13:37 - 2016-ի ՊՊԾ գնդի գրավումը և 2018-ի համբերատարությունը
16:01 - Ո՞վ էր իշխող թիմի «թույլ կետը» կամ «ներսից դուռ բացողը»
17:48 - «ԱԱԾ-ն չգիտե՞ր, որ սոցիալական պայթյուն է լինելու»
21:35 - Ցուցարարները «բաց ձեռքերո՞վ» էին, թե՞ պատրաստ էին սադրանքների
23:17 - «Մարիոթի» հանդիպումը. ինչո՞ւ Սարգսյանը երեք րոպեում լքեց այն
26:52 - Ո՞վ ավելի շատ խաբեց ժողովրդին
30:22 - «Մենք երբեք չենք բանակցել Ադրբեջանի հետ, այլ միջազգային հանրության»
35:28 - Քառօրյա պատերազմ, տանկեր, ուղղաթիռի խոցում. էսկալացիան Սարգսյանի օրոք
Civilnet




