Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ուզում է «գրպանային կաթողիկոս». Գառնիկ Դանիելյան

ՍիվիլՆեթի տաղավարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեկնաբանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված լարված իրավիճակն ու մի խումբ եպիսկոպոսների կողմից Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջը։ Պատգամավորը պնդում է, որ այդ հոգևորականները գործում են իշխանության ուղիղ թելադրանքով և ճնշումների ներքո՝ նպատակ ունենալով հնազանդեցնել Հայ Առաքելական եկեղեցին։ Նա բացատրում է, թե ինչու է անձամբ լինելու Մայր Աթոռում և ինչ վտանգներ է տեսնում իշխանության, իր խոսքով, «գրպանային կաթողիկոս» ունենալու ծրագրի հետևում։

0:00 - Սկիզբ. ի՞նչ է սպասվում այսօր Մայր Աթոռում 

2:10 - «Սա գրոհ է Մայր Աթոռի վրա» 

4:54 - Եպիսկոպոսների գործողությունների դրդապատճառը 

5:42 - Ի՞նչ են անելու ընդդիմադիրները Էջմիածնում 

8:12 - Ինչո՞ւ հոգևորականները չեն պատասխանում կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներին 

11:21 - «Իշխանության նպատակը բարեփոխումը չէ, այլ Եկեղեցին հնազանդեցնելը» 

14:33 - Ինչո՞ւ չեն հերքում կուսակրոնության ուխտի խախտման մասին լուրերը 

19:54 - Ինչո՞ւ էր ընդդիմությունը լռում նույն եպիսկոպոսների թերությունների մասին 

22:43 - «Փաշին-զադե» ասողները հիմա խնդրում են Փաշինյանի աջակցությունը 

26:16 - Սկզբունքային հոգևորականները բանտերում են, հնազանդները՝ իշխանության կողքին 

29:56 - Իրավունք ունե՞ր արդյոք Կաթողիկոսը պահանջել Փաշինյանի հրաժարականը 

33:42 - ԱԱԾ-ն ճնշո՞ւմ է հոգևորականներին 

36:20 - Ի՞նչ կլինի, եթե իշխանությունը փորձի ուժով հեռացնել կաթողիկոսին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում