ՍիվիլՆեթը լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի հետ քննարկում է Հայաստանի ներքաղաքական լարված մթնոլորտը։
Որպես ԽՍՀՄ տարիների բռնադատվածների թեմաներով զբաղվող հետազոտող՝ Պասկևիչյանը գնահատական է տալիս Եզրաս արքեպիսկոպոսի շուրջ ծագած սկանդալին՝ պնդելով, որ նրա՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին հրապարակված «թուղթը կեղծ է»։ Զրույցն անդրադառնում է նաև քաղաքական խոսույթում լայն տարածում ստացած «դավաճան», «գործակալ», «5-րդ շարասյուն» պիտակներին՝ վերլուծելով խորացող բևեռացվածության վտանգները։
0:00 - «2018-ին չէի հավատում հեղափոխությանը»
2:08 – Եկեղեցի-պետություն հակամարտության մասին
4:52 - «Եկեղեցին արաբ է տեսել, մոնղոլ է տեսել… սա էլ կանցնի»
6:13 - Պե՞տք է արդյոք՝ կաթողիկոսը պատասխանի մեղադրանքներին
7:35 – Եղե՞լ է նախկինում պետության միջամտություն կաթողիկոսի ընտրությանը
10:14 - Եզրաս սրբազանն ու ԿԳԲ-ն. ինչո՞ւ ԱԱԾ-ն որոշեց հրապարակել «գործը»
13:14 – «Այդ թուղթը կեղծ է». Տիգրան Պասկևիչյան
16:30 – Մայր Աթոռում տեղի ունեցած դիմակայության մասին
19:53 - «Գործակալն» ու հող հանձնողը. ո՞վ է ավելի մեծ վնաս տվել պետությանը
22:51 - «Հիբրիդային պատերազմ», «դավաճան». վախերի ու նարատիվների մասին
Civilnet




