Գլխավոր Լրահոս

Հայաստանի ֆուտզալի հավաքականը՝ ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել. հունվարի  25-ին հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր` հաղթելով Չեխիայի հավաքականին 5-4 հաշվով։ 

Հունվարի 22-ին խմբային փուլի առաջին խաղում Հայաստանը հաղթել էր նաև Ուկրաինային՝ 2-1 հաշվով, իսկ հունվարի   28-ին կխաղա խմբային փուլի վերջին խաղը՝ Լիտվայի դեմ։

Անկախ երրորդ խաղի արդյունքից՝ Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել իր խմբում: Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի Ա խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը, որը հայտնի կդառնա երրորդ տուրի խաղերից հետո։

Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 7-ին։ Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։ 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում