2025-ի 2% աճն ու հունվարյան բումը. զրույց Լուսինե Գևորգյանի հետ
Ինչո՞ւ 2025-ի համար կանխատեսված զբոսաշրջային այցելությունների 20% աճի փոխարեն տարին փակվեց ընդամենը 2%-ով, և ինչո՞վ է պայմանավորված այս տարվա հունվարի կտրուկ աճը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ քննարկում ենք ոլորտի խնդիրները և զարգացման հիմնական միտումները։
Զրույցի առանցքում են՝ 2026-ի հունվարյան ակտիվությունը, Գյումրիի՝ որպես նոր տուրիստական դարպասի հնարավորությունները և պարտադիր ռեեստրի ներդրման ռիսկերը փոքր բիզնեսի համար։ Ենթակառուցվածքներն արդյոք պատրա՞ստ են վճարունակ և քմահաճ զբոսաշրջիկներ ընդունելուն, և ինչքանո՞վ է արդյունավետ բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսել «աստղային» համերգների վրա։
0:00 - Խոստացված 20% և իրական 2% աճը. ի՞նչ եղավ 2025-ին
2:06 - Ռուսական շուկայի մասնաբաժինն ու ոլորտի դիվերսիֆիկացիան
3:30 - Ռումինիայից և Չինաստանից աճող զբոսաշրջային այցերը
6:18 - Հունիսից սպասվում են ուղիղ չվերթներ Պեկին և Շանհայ
8:18 - AirBaltic-ը գալիս է. մայիսից կմեկնարկեն Ռիգա-Երևան չվերթները
9:09 - Գյումրիից դեպի ԵՄ երկրներ չվերթները կավելալնա՞ն
11:49 - 120 մլն դոլար՝ տուրիզմի զարգացման համար
12:28 - Ինչպե՞ս ստացվեց հունվարին զբոսաշրջության 30% աճ
15:24 - Զբոսաշրջությամբ զբաղվողները պետք է մտնեն կարգավորման դաշտ
19:55 - Ինչպե՞ս է աշխատելու պետական վարկանիշային համակարգը
22:03 - Հայաստանը պատրա՞ստ է ընդունել վճարունակ, բայց քմահաճ զբոսաշրջիկների
25:01 - Զբոսաշրջիկը պետք է մնա Հայաստանում ոչ թե 3, այլ 7 օր
27:10 - Որքա՞ն է Հայաստանը ծախսում մեկ զբոսաշրջիկ բերելու վրա
28:37 - Սպասվում է համերգային տուրիզմի ակտիվություն
29:57 - 2026-ի մեծ իրադարձությունները. Գինու «Օլիմպիադան», Միշլենի շեֆ խոհարարները և COP17-ը
Civilnet



