Ընտրական համակարգի չերևացող խնդիրները․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ
Հայաստանի համամասնական ընտրակարգում խորհրդարանական մանդատները բաշխվում են միայն այն ուժերի միջև, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը։ Ընտրական համակարգերի փորձագետ Տիգրան Մուղնեցյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ արդյունքում խորհրդարան անցած ուժերը ստանում են իրենց քվեներին անհամամասնորեն մեծ քանակով մանդատներ։ Օրինակ՝ 40 տոկոս քվե ստացած ուժը կարող է ստանալ մանդատների 80 տոկոսը, եթե մեծ թվով կուսակցություններ չհաղթահարեն ընտրական շեմը։
Գևորգ Թոսունյան




