Գլխավոր Լրահոս

Վարչական դատարանը ևս մերժել է ընտրողների ցուցակում ընդգրկվելու արցախցի Մարատ Եգանյանի հայցը

Լուսանկարը՝ Ալեքսանդր Չեռնիշևսկու։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Չեռնիշևսկու։

Վարչական դատարանը հունիսի 6-ին մերժել է Մարատ Եգանյանի հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայցը։ Ավելի վաղ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է երեք արցախցիների հաղթական վճիռները Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում՝ արձանագրելով, որ նման վեճերը ենթակա են քննության բացառապես Վարչական դատարանում: 

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությամբ՝ քաղաքացիական դատարանն իրավասու է քննել միայն ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը, մինչդեռ արցախցիների պահանջը հանրային-իրավական վեճ է, որը պետք է քննվի վարչական դատավարության կարգով:

Մարատ Եգանյանը, հետևելով Վերաքննիչի ուղղորդմանը, դիմել էր Վարչական դատարան, սակայն հունիսի 6-ին դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է հայցի ընդունումը: 

ՆԳՆ-ն հունիսի 21-ին ևս հայտնեց, որ ընտրողների ռեգիստրին առնչվող վեճերը ենթակա են քննության վարչական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում: 

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ արցախցիներն ունեն ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող փախստականի կարգավիճակ. հետևաբար, ընտրելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելն է:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան դատավորներ Գրիգորի Վարդանյանը և Սամվել Բաբայանը հաստատված են համարել, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից «ժամանակավոր պաշտպանություն» (փախստականի կարգավիճակ) ստանալու փաստի ուժով։ 

Ըստ Եգանյանի՝ Վերաքննիչի բեկանումից հետո, առաջին ատյանի դատարանները վերջին մի քանի օրերին սկսել են մերժել արցախցիների ընտրական իրավունքի վերաբերյալ ավելի քան 100 հայցադիմումները։

Նա պնդում է, որ «որևէ փաստ չկա, որ «070» ծածկագրով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ»։

Տե՛ս նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում