«Դիտանկյան» հերթական թողարկման ընթացքում Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային պատժամիջոցների ֆոնին Հայաստանին աջակցելու Եվրոպական միության վերջին քայլերը, գնահատում է ԵՄ շուկա հայկական արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններն ու սահմանափակումները։ Գրիգորյանը ներկայացնում է նաև Բրյուսել կատարած իր վերջին այցի տպավորությունները։
Նա անդրադառնում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ԵՄ հնարավոր դերակատարությանը, Հայաստանը շրջանցող այլընտրանքային երկաթուղային ծրագրերի իրագործման վտանգներին, Երևան-Մոսկվա ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը և դրա պատճառներին։





