Գլխավոր Լրահոս

ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրումը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մաս է. ՆԳ նախարար

ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրումը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մաս է. ՆԳ նախարար

Արշալույս Մղդեսյան

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և տնտեսական ինտեգրումը ներառված են Եվրամիության հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացին։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ, ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել Լեռնային Ղարաբաղը և ապաստանել Հայաստանում։ Բռնի տեղահանվածներին նախ տրամադրվեց ժամանակավոր պաշտպանություն և փախստականի կարգավիճակ, իսկ այժմ ակտիվորեն ընթանում է նրանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը։ Զուգահեռաբար, պետությունն իրականացնում է համալիր ծրագրեր՝ ուղղված նրանց սոցիալական խնդիրների լուծմանն ու բնակարանային ապահովմանը:

Այս հումանիտար և սոցիալական ինտեգրման գործընթացն այժմ դարձել է նաև Եվրամիության հետ բանակցություններում օրակարգային հարց։ Ամիսներ առաջ հարապարակված Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում (VLAP) նեառված է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանծաների սոցիալ-տնտեսական ինտեգրման ապահովումը: Թեև Բրյուսելի կողմից այս կետի կատարողականի գնահատման կոնկրետ չափորոշիչները դեռ քննարկման փուլում են, ՀՀ կառավարությունը վստահ է, որ իրականացված աշխատանքը դրական արձագանք կստանա:

«Մենք, անկախ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից, ծավալուն և մեծամասշտաբ աշխատանքներ ենք իրականացնում ինչպես պատշաճ փաստաթղթավորման ոլորտում, այնպես էլ սոցիալական ծրագրերի ուղղությամբ, և արդեն իսկ ներդրված ջանքերը, կարծում եմ, եվրոպացի գործընկերների կողմից բարձր կգնահատվեն», - ասել է Սարգսյանը:

Ներկայացնելով ինտեգրման գործընթացի դինամիկան՝ նախարարն ընդգծել է նաև քաղաքացիություն ստանալու ցուցանիշների աճը։ «Ընդհանուր առմամբ տեղահանված բնակչության թիվը 115 000-ից ավելի է եղել, որից շուրջ 40 000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այդ թվում՝ անչափահասները։ Իսկ եթե դիմումատուների թիվն էլ ավելացնենք, որոնց հայտերը քննարկման փուլում են, ապա մոտ ենք տեղահանված բնակչության 50 %–ին», - հստակեցրել է նա։

Ըստ ՆԳ նախարարի՝ անցած 2,5 տարվա կտրվածքով գրանցված այս վիճակագրությունը էական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ տեղահանված բնակչությունը «Հայաստանում լիարժեք և հեռանկարային ապագա» կառուցելու տրամադրվածություն ունի։

Տե՛ս նաև՝

Վիզաների ազատականացում. ի՞նչ է այն փոխելու պետության և քաղաքացու կյանքում. մաս 1

Վիզաների ազատականացում. ի՞նչ է այն փոխելու պետության և քաղաքացու կյանքում. մաս 2

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում