Ի՞նչ թոշակ կարող է ստանալ այսօրվա 20 տարեկանն ապագայում. թվեր և հաշվարկներ ֆոնդի ներդրումային տնօրենից
Գործընկերային բովանդակություն
«Հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր կառավարած երեք կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմել է 853 միլիարդ դրամ, որի առյուծի բաժինը՝ 66%-ը, ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ», - նշում է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը:
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում նա բացատրում է, թե ինչպես են կենսաթոշակային ֆոնդերը, որոնք սկզբնական շրջանում ընկալվում էին զուտ որպես սոցիալական ապահովման գործիք, վերածվել Հայաստանի տնտեսությունը սնուցող խոշոր ֆինանսական աղբյուրի: Հարցազրույցում քննարկվում են միլիարդավոր դրամների կառավարման բարդ մեխանիզմները՝ հատկապես աշխարհաքաղաքական մեծ անորոշությունների և տարածաշրջանային ցնցումների պայմաններում: Բանախոսն անդրադառնում է տեղական կապիտալի շուկայի զարգացման տեմպերին, կորպորատիվ մշակույթի փոփոխությանը, խոշոր չցուցակված ընկերություններում (մասնավորապես՝ արհեստական բանականության տվյալների նոր կենտրոնում) արվող ուղղակի ներդրումներին, ինչպես նաև դրամի արժևորման ֆոնին արժութային ռիսկերի կառավարմանը:
0:00 - Սկիզբ. կենսաթոշակային ֆոնդերի դերը տնտեսության մեջ
1:30 - 853 մլրդ դրամ և 8,2% եկամտաբերություն. թվեր և փաստեր
3:15 - Ակտիվների 66%-ը՝ Հայաստանում. որտե՞ղ են ներդրվում մեր գումարները
5:25 - 20 մլն դոլարի ներդրում Հրազդանի ԱԲ կենտրոնում
07:54 - Ի՞նչ թոշակ կստանա այսօրվա 20 տարեկանը. հաշվարկի օրինակ
10:30 - Ինչպե՞ս են ֆոնդերը զարգացնում տեղական կապիտալի շուկան
13:45 - Փոխարժեքի տատանումներ. ինչպե՞ս են ապահովագրվում խնայողությունները
17:04 - Աշխարհաքաղաքական շոկեր. ինչպե՞ս է ֆոնդն արձագանքում ճգնաժամերին
19:30 - Ե՞րբ և ինչպե՞ս քաղաքացիները կարող են օգտագործել կուտակված գումարը





