Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին գրանցվել է չորս թեկնածու

Ցխինվալին

Ցխինվալին

Լուսանկարը՝ Komsomolskaya Pravda-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է սեպտեմբերի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունների չորս թեկնածուի, այդ թվում՝ նախագահի պաշտոնակատար Մարատ Կամբոլովին, որը համարվում է ընտրությունների գլխավոր ֆավորիտը։ Ընտրությունները նշանակվեցին նախկին նախագահ Ալան Գագլոևի հրաժարականից հետո։

Գագլոևի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Հյուսիսային Օսիայից Ռուսաստանի քաղաքացի Կամբոլովը։

Տե՛ս նաև՝ Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչ Մարատ Կամբոլովը նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետ

Մյուս թեկնածուներն են «Միասնություն» քաղաքական կուսակցության ներկայացուցիչ Զուրաբ Կոկոևը, «Ալանիայի հայրենասերներ» կուսակցության ներկայացուցիչ Մուրատ Վալիևը և Կազբեկ Կոդոևը, որի թեկնածությունն առաջադրել է ընտրողների նախաձեռնող խումբը։

Օգոստոսի 22-ին՝ թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից առաջ, հանձնաժողովը մերժել է «Իրի Ֆարն» կուսակցության առաջադրած Խոխ Չոչիևի գրանցումը։ Իշխանությունները մերժումը հիմնավորել են պետական լեզվի ոչ բավարար իմացությամբ՝ չհստակեցնելով, թե որ լեզվի մասին է խոսքը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ Չոչիևի ներկայացրած փաստաթղթերն ու ստորագրահավաքի թերթիկները չեն համապատասխանել օրենքի պահանջներին։

Գագլոևը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 23-ին։ Դրանից հետո հրապարակվել էր հայտարարություն, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գագլոևին Կրեմլում խորհրդականի պաշտոն է տվել։

Կամբոլովը Հյուսիսային Օսիայից ռուսաստանցի պաշտոնյա է, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել մի շարք դաշնային կառույցներում։ Տարիների ընթացքում նա աշխատել է Ազգությունների և դաշնային հարաբերությունների նախարարությունում, ինչպես նաև Գիտության և նորարարությունների դաշնային գործակալությունում։ 2021-2025-ին նա ղեկավարել է Ազգային հետազոտական կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Կուրչատովի ինստիտուտ։

Տարածաշրջանի ընտրական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուները պետք է լինեն առնվազն 35 տարեկան, տիրապետեն պետական լեզուներին՝ օսերենին և ռուսերենին, և գրանցմանը նախորդող 10 տարիների ընթացքում մշտապես բնակված լինեն Հարավային Օսիայում։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։

Օրենքը նաև թույլ է տալիս մշտական բնակության պահանջի մեջ հաշվարկել Ռուսաստանում բնակության ժամանակահատվածը, եթե այդ ընթացքում անձը Ռուսաստանում պետական կամ մունիցիպալ պաշտոն է զբաղեցրել։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում