Չծխված չիբուխը. հրետանավոր Արոյի վերջին մարտը
Կոլխոզաշեն գյուղից պայմանագրային Արայիկ Աղավելյանը 2018-ից մոր հետ ապրում էր Մարտունի քաղաքում։ Արայիկը զոհվեց սեպտեմբերի 20-ին Թոլայերի դիրքերում՝ Արցախի վերջին մարտերի ժամանակ։ Նա Դ-20 հրանոթի նշանառու էր, իրենց մարտկոցի խնդիրն էր պաշտպանել Մարտունին (այն աշխատում էր Կոհակի և Աբդալ-Գյուլափլու ուղղությամբ)։
Սերժանտ Աղավելյանի վերջին օրից մնացել է մի տեսանյութ, որտեղ նա փորձում է ծխել իր չիբուխը:




