Տասնյակ հեկտարներ զբաղեցնող արևային կայանների սպասարկումը հեշտ գործ չէ. պահանջում է շատ աշխատուժ, իսկ բարձր լարման էլեկտրականությունը վտանգավոր է մարդու համար։ AREG AI-ի թիմը որոշեց այս աշխատանքը վստահել ռոբոտներին։ Սկզբում կայանները զննում էին դրոնների միջոցով, հետո ստեղծեցին անիվներով ցամաքային ռոբոտներ (UGV), որոնք մոտիկից ստուգում են պանելները, իսկ ավելի ուշ՝ նաև հրդեհ հանգցնող ռոբոտ։
Այսօր AREG AI-ն ունի ութ տեսակի ռոբոտ, որոնք աշխատում են որպես մեկ թիմ։ Նրանք տվյալներ են ուղարկում կենտրոնական համակարգին, որը մշակում է տեղեկատվությունը և յուրաքանչյուրին տալիս հանձնարարություն։ Ինժեներների հաշվարկով այս տեխնոլոգիաները կարող են արևային կայանների արդյունավետությունը բարձրացնել մինչև 30%-ով, իսկ դա նշանակում է ավելի քիչ ածխաթթու գազ մթնոլորտում և կլիմայի փոփոխության մեղմացում։
Տեսանյութը պատրաստվել է «Գիտուժի» հետ համատեղ՝ Գիտության շաբաթվա շրջանակում։





