Տարվա սկզբին կառավարությունը մեծ խոստում տվեց գիտությանը՝ ընդունելով ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր։ Սակայն 2027-ի բյուջեն հեռու է այդ խոստումից։
«Ռոբոմարտ»-ի համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչու է նույն կառավարությունն ընդունում ծրագիր ու հետո բյուջեով հակասում դրան, ինչու Հայաստանում չկա մարմին, որը գիտությանը պատվիրի երկրի կարիքներից բխող հետազոտություն, և ինչ է սպառնում ոլորտին, եթե այս տրամաբանությունը չփոխվի։





