Գլխավոր Լրահոս

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը՝ վեց տարի ժամկետով։ Ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, հայտնում են ՍԴ-ից։

Վաղարշյանն այդ պաշտոնում փոխարինում է Էդգար Շաթիրյանին, որը նոյեմբերի 6-ին՝ ՍԴ նախագահի ընտրությունից հետո, հայտարարել էր, որ անհնարին է համարում փոխնախագահի պաշտոնում հետագա աշխատանքը։

Նոյեմբերի 6-ին ՍԴ նախագահ էր ընտրվել նախկին իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին Վարդանյանն ու Շաթիրյանը։ Գաղտնի քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ, իսկ երկրորդ փուլում ընտրվել էր Վարդանյանը։ ՍԴ-ն թեկնածուների ստացած ձայների թիվը չէր հրապարակել։

Նախագահի ընտրությունից հետո Շաթիրյանը լրագրողներին հայտնել էր, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն հրաժարվում է փոխնախագահի պաշտոնից։

Արթուր Վաղարշյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2020-ի սեպտեմբերի 15-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում