Գլխավոր Լրահոս

Microsoft-ը կփոխի Skype-ի, Xbox-ի, Bing-ի և Yammer-ի տարբերանշանները

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը լրջորեն զբաղվում է իր իմիջի թարմացմամբ: Ինչպես հաղորդում է Verge-ը, Windows 8-ի նոր դիզայնը ցուցադրելուց հետո ընկերությունը ցանկանում է փոխել իր մյուս ծառայությունների արտաքին տեսքը ևս: Մոտ ապագայում Microsoft-ի բոլոր հիմնական ծառայությունների դիզայնը կթարմացվի միասնական մինիմալստական ոճով: Վերջերս Նորվեգիայում Design Day համաժողովի շրջանակում Windows Phone դիզայներական ստուդայի ղեկավար Ալբերտ Շումը և ստեղծագործական տնօրեն Թոդ Սիմսոնը պատմել են, թե ինչ փոփոխություններ է կրելու Microsoft-ի «տեսքը»: Նշենք, որ Microsoft-ն արդեն փոխել է իր, ինչպես նաև Microsoft Office-ի և Windows-ի տարբերանշանները: Մոտ ապագայում այս փոփոխությունները կտարածվեն նաև Skype, Xbox, Bing և Yammer ծառայությունների վրա:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում