Ամերիկյան Hewlett-Packard (HP) տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է SlateBook x2 նոութբուքը, որն աշխատում է Android 4.2.2. Jelly Bean օպերացիոն համակարգով և փոխակերպվում է պլանշետի, հաղորդում է Mashable-ը:
Հատկանշական է, որ առաջին անգամ նման սարքավորման մեջ օգտագործվել է քառամիջուկ Nvidia Tegra 4 պրոցեսոր: Այն պլանշետի վերածելու համար հարկավոր է անջատել ստեղնաշարը նոութբուքի 10,2-դյույմանոց Full HD էկրանից: Նոութբուքն ունի 16 Գբ ներկառուցվող հիշողության կուտակման սարք, 2 Գբ օպերացիոն հիշողություն, երկու տեսախցիկ:
HP-ն նոր սարքավորման մասին այլ մանրամասներ չի հաղորդում և չի հիշատակում 3G մոդուլի առկայությունը, ինչից կարելի է ենթադրել, որ նոութբուքը կաշխատի միայն Wi-Fi ցանցի հետ, իսկ USB մոդուլի առկայությունը հնարավորություն կտա համակարգչին միացնել 3G մոդեմ:
HP SlateBook x2-ը ԱՄՆ-ում կվաճառվի $800-ով: Այն ներկայացված կլինի արծաթագույն և սպիտակ տարբերակներով:
Civilnet




