Գլխավոր Լրահոս

Gmail-ին սովորեցրել են նաև գումարներ փոխանցել

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում հայտարարել է, որ այսուհետ Gmail-ի օգնությամբ հնարավոր կլինի նաև գումար ուղարկել: Ինչպես հաղորդում է BusinessInsider-ը, դրա համար անհրաժեշտ կլինի Google Wallet էլեկտրոնային դրամապանակը:

Google Wallet ծառայության օգնությամբ էլեկտրոնային նամակին հնարավոր է կցել գումար, ճիշտ այնպես, ինչպես փաստաթղթերի դեպքում է: Gmail-ի ինտերֆեյսի ստորին  մասում դոլարի տեսքով լրացուցիչ ստեղն կավելանա, որը նախատեսված է գումարի ամրակցման համար:

Google-ը կստանա յուրաքանչյուր նման փոխգործարքի 2,9%-ը: Էլեկտրոնային նամակին ամրակցվող գումարի նվազագույն չափը կկազմի 30 ցենտ:

Հատկանշական է, որ Gmail-ով հնարավոր կլինի գումարներ փոխանցել նաև այն օգտատերերին, որոնք չունեն Google Wallet: Գումարը ստանալու համար նրանք ստիպված կլինեն գրանցվել ծառայությունում: Այսպիսով Google-ը միաժամանակ հնարավորություն կունենա ավելի ճանաչված դարձնել իր էլեկտրոնային դրամապանակը:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում