Գլխավոր Լրահոս

Galaxy S4 Active-ի լուսանկարներն ու տեսանյութը` համացանցում

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակի թողարկմանը, որը պաշտպանված կլինի փոշուց և խոնավությունից, հաղորդում է Verge-ը:

Active (I9295) անվանումով այս սմարթֆոնի լուսանկարներն ու տեսանյութը հայտնվել են սոցցանցում: Նշվում է, որ Galaxy S4 Active-ը կունենա 1,9 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 600 պրոցեսոր և Adreno 320 տեսաքարտ, մոտ 5-դյույմանոց Full HD էկրան և 8 Մգպ տեսախցիկ: Ի տարբերություն Galaxy S4-ի` Active-ը կունենա  հետնամասի մետաղյա կափարիչ, իսկ էկրանի ներքևի մասում 3 ստեղն` 1-ի փոխարեն: Աղբյուրի հաղորդմամբ` Samsung-ը Խորվաթիայում կազմակերպել է Active-ի գաղտնի ցուցադրություն, հետևաբար` այն շուտով կներակայացվի:

MobileTechReview աղբյուրը համացանցում Active-ի նկարագրության հոլովակ է հրապարակել, ինչից կարելի է եզրակացնել, որ նորույթը կներկայացվի երկու տարբերակով` քառամիջուկ պրոցեսորով` նախատեսված ԱՄՆ-ի և ութմիջուկանոց պրոցեսորով` Եվրոպայի շուկայի համար:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում