Siri-ի նոր հնարավորությունները iOS 7-ում. տեսանյութ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 10-14-ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող Worldwide Developers Conference 2013 (WWDC) համաժողովի շրջանակում ներկայացրել է Siri ձայնային օգնականը, որը զգալիորեն վերամշակվել է:
Արդյունքում ձայնային հրամանների օգնությամբ հնարավոր է, օրինակ, միացնել և անջատել Bluetooth-ը կամ թվիթներ ուղարկել: Mashable-ի հաղորդմամբ` ծրագրային մշակման մասնագետները, որոնք WWDC համաժողովի շրջանակում մատչում էին ստացել նոր` iOS 7 օպերացիոն համակարգի բետա տարբերակին, YouTube-ում տեղադրել են օպերացիոն համակարգում գործող Siri-ի նոր հնարավորությունների մասին պատմող տեսանյութը:
Civilnet




