Գլխավոր Լրահոս

iOS 7-ը` նաև iPad-ի համար

iOS 7 օպերացիոն համակարգի առաջին բետա տարբերակը, որը թողարվել է 2013թ. հունիսին, աշխատում էր միայն iPhone սմարթֆոնների համար: Ծրագրային մշակման մասնագետները սակայն մշակել են արդեն համակարգի թարմացված տարբերակը iPad պլանշետների համար, հաղորդում է Mashable-ը: Պլանշետների համար նախատեսված iOS 7-ի ինտերֆեյսը (միջերես), ըստ էության, էականորեն չի տարբերվում iPhone-ի բջջային տարբերակի ինտերֆեյսից: iPad-ում ներկառուցված մի շարք բջջային ծրագրեր թարմացվել են iOS 7-ի համար: Արդյունքում ինտերֆեյսի փոփոխության արդյունքում զգալիորեն փոխվել է Music բաժինը, որը զգալիորեն տարբերվում է իր մյուս տարբերակներից: Հատկանշական է, որ Siri ձայնային օգնականն արդեն ունի տղամարդու և կնոջ ձայներ: Շտկվել են նաև նախկինում ծագած մի շարք ծրագրային սխալներ, ինչպես նաև բարձրացվել է համակարգի արտադրողականությունը: iOS 7-ի iPad տարբերակում նաև հասանելի կլինի տեսախցիկների HDR ռեժիմը, որը մինչ այժմ գործում էր միայն iPhone-ում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում