Գլխավոր Լրահոս

Sony-ն ներկայացրել է ջրակայուն սմարթֆոն-պլանշետ

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է 6,4-դյույմանոց Full HD էկրանով Xperia Z Ultra սմարթֆոնը, հաղորդում է Mashable-ը: Սմարֆոնի էկրանը կարելի է կառավարել գրչի, մատիտի և այլ պարագաների օգնությամբ, որոնք փոխարինում են ստիլուս գրչին և չեն վնասում էկրանը: Xperia Z Ultra-ն աշխատում է 2,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, պաշտպանված է փոշուց և ջրից, հաստությունը կազմում է 6,5 մմ, կշիռը չի գերազանցում 212 գ-ը: Սմարթֆոնն ունի նաև 8 Մգպ տեսախցիկ, 16 Գբ հիշողությամբ ֆլեշ կուտակման սարք, մինչև 64 Գբ հիշողությամբ microSD քարտարան, 4G ցանցերի (LTE) հետ աշխատելու հնարավորություն: Նորույթն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով, իսկ վաճառքը կմեկնարկի 2013թ. երրորդ եռամսյակում: Xperia Z Ultra-ի աշխատանքը համատեղված է նաև SmartWatch 2 «խելացի» ժամացույցների և ամերիկյան Google հարթակում աշխատող այլ սարքավորումների հետ:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում