Գլխավոր Լրահոս

Չինացիները կլոնավորել են iPhone 5C-ն

Հոնկոնգյան Goophone ընկերությունը, որը հայտնի է սմարթֆոնների մատչելի կրկնօրինակների թողարկմամբ, հայտարարել է GooPhone i5C սմարթֆոնի թողարկման մասին, հաղորդում է Cnet-ը: GooPhone i5C-ն ունի նույն տեսքը, ինչ 2013թ․ սեպտեմբերի 10-ին Apple-ի ներկայացրած iPhone 5C-ն, որը դեռ վաճառքի չի հանվել: GooPhone i5C-ն ունի 5-դյույմանոց էկրան, 8 Մգպ հիմնական և 2 Մգպ երկրորդային տեսախցիկներ, 1,3 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ MediaTek պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն և մինչև 4 Գբ microSD հիշողության կուտակման քարտարան: Չինաստանում GooPhone i5C-ն հնարավոր է գնել $100–$120-ով: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով, որի ինտերֆեյսը նման է iOS 7 օպերացիոն համակարգին: GooPhone-ը հայտնի է մի շարք սմարթֆոնների՝ Samsung Galaxy S III, Galaxy Note, HTC և Apple iPhone, կրկնօրինակների ստեղծմամբ, որոնք վաճառվում են օրիգինալ տարբերակներից շատ ավելի մատչելի գներով:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում