Windows 7 օպերացիոն համակարգի համար նախատեսված Internet Explorer բրաուզերի նախնական տարբերակը 30%-ով ավելի արագ է աշխատում, քան մյուս բրաուզերները, հաղորդում է Verge-ը, վկայակոչելով Microsoft-ի հայտարարությունը: Microsoft-ի բլոգում ցուցադրված վարկանշային գրաֆիկից երևում է, որ IE11-ն անցնում է Chrome 29, Firefox 23 և Opera 16 բրաուզերներին:
IE11-ի բետա տարբերակը, որը նախատեսված է Windows 7-ի համար, կրկնօրինակում է նույն գործառույթներն, ինչ Windows 8.1-ի համար նախատեսված IE-ը, օրինակ, պարունակում է մուլտիթաչ ժեստերի գործառույթը: Բացի այդ՝ թարմացված IE-ի տարբերակն ունի ծրագրավորողների համար նախատեսված գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել HTML կոդը:
Civilnet




