Google-ը թողարկել է Google Wallet վճարային ծառայության iPhone-ների համար նախատեսված տարբերակը, հաղորդում է Mashable-ը: Սմարթֆոնների սեփականատերերը հնարավորություն կունենան վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց և գումարներ ուղարկել ընկերներին:
Google Wallet-ը մինչև այժմ աշխատում էր միայն Android սմարթֆոնների համար՝ NFC վճարումների տեխնոլոգիայի միջոցով, որից կարող են օգտվել Android 2.3 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի օգտատերերը, ինչպես նաև iOS 6 և ավելի բարձր համակարգերից օգտվողները: Հատկանշական է, որ Google Wallet-ից օգտվող iPhone-ի օգտատերերը հնարավորություն չեն ունենա մեկ հպումով վճարումներ կատարել խանութներում, քանի որ սմարթֆոնները չունեն NFC մոդուլի հնարավորություն:
Ամերիկյան Google տեխնոլոգիական
Google Wallet-ն աշխատում է դեռևս միայն ամերիկյան շուկայի համար: Մյուս շուկաներում ինտեգրվելու ժամկետի մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի հաղորդում:

Civilnet




