Հոլանդացի հայտնի թենիսիստուհի Միխաելա Կրայչեկն ամուսնության առաջարկություն է ստացել թենիսի կորտում: 25-ամյա Կրայչեկի ընտրյալը գերմանացի թենիսիստ Մարտին Էմրիխն է:
Մրցաշարի առաջին շրջանում Կրայչեկը հաղթեց Յանա Չեպալովային: Խաղից անմիջապես հետո կորտ մտավ նրա ընկերը, ով վերցրեց բարձրախոսն ու խնդրեց հոլանդուհու ձեռքը:
«Լավ եմ հիշում այն պահը, երբ մեկ տարի առաջ հենց այս մրցաշարում մենք ծանոթացանք Այժմ արդեն 10 ամիս է միասին ենք: Ամեն անգամ քո հրաշալի աչքերին նայելիս հասկանում եմ, որ կյանքիս մնացած մասը ցանկանում եմ քեզ հետ անցկացնել: Կամուսնանա՞ս ինձ հետ»,- ասաց Էմրիխը: Միխաելան դրական պատասխան տվեց:
Civilnet




