Գլխավոր Լրահոս

Լուիս Սուարեսը կծում է

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Իտալիա - Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում ուշագրավ դեպք տեղի ունեցավ ուրուգվայցիների առաջատար Լուիս Սուարեսն իր կարիերայի ընթացքում երրրորդ անգամ կծեց մրցակցի ֆուտբոլիստին:

Թեև Ջորջիո Կելինին մրցավարին ցույց տվեց Սուարեսի ատամների հետքն իր ուսին, մրցավարն ուշադրություն չդարձրեց դրվագին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 21-ին Ուրուգվայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվողը կծել էր նաև «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Մեկ անգամ էլ Լուիսն իր ատամներն օգտագործել է «Այաքսի» կազմում խաղալու ժամանակ: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սուարեսին 10 խաղով որակազրկեց այդ արարքի համար, տեսնենք՝ ինչպես կվարվի ՖԻՖԱ-ն:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում