Սամվել Ուդումյանի հայրը Այգեպարի հիմնադիրներից է: Այգեպարը բանվորական ավան է, որը կառուցվել է 70 տարի առաջ: Այգեպարցիները շրջակա գյուղերից տեղափոխվածներ են: Ծխախոտի, պահածոների և գինու գործարանը և օդանավակայանը յուրաքանչյուր այգեպարցու ապահովում էին աշխատանքով: Այսօր դրանցից ոչ մեկը չի մնացել, բացառությամբ կիսով չափ աշխատող գինու գործարանի: Սամվել Ուդումյանի տունը նայում է ադրբեջանական դիրքին:
Տեղադրություն
Civilnet



