Գլխավոր Լրահոս

Հայաստանի հավաքականը 2 միավոր կորցրեց. Եվրո 2016

Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց Սերբիայի հետ հանդիպումը:

Եթե առաջին խաղակեսի սկզբնամասում հյուրերը փոքր ինչ առավելություն ունեին, ապա 30-րդ րոպեից սկսած խաղը հավասարվեց, իսկ երկրորդ խաղակեսն անցավ մեր տղաների ակնհայտ առավելությամբ: Հայաստանի հավաքականը գերազանց հանդիպում անցկացրեց և շատ մոտ էր հաղթանակին:

73-րդ րոպեին մեր ընտրանու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտնվեց կենտրոնական հարձակվողի դիրքում և գլխի գերազանց հարվածով բացեց հաշիվը: Մի քանի րոպե անց Արթուր Սարկիսովը 11 մետրանոց վաստակեց, բայց Մարկոսի հարվածից հետո սերբերի դարպասապահը ետ մղեց գնդակը:

Թվում էր Հայաստանի հավաքականը 3 միավոր կվաստակի, սակայն 90-րդ րոպեին Զորան Տոշիչը հավասարեցրեց հաշիվը` մեկ միավոր պարգևելով իր թիմին: Հայաստանի ընտրանին առաջին միավորը վաստակեց Եվրո 2016-ի ընտրական փուլում, թեև կարող ենք միանշանակ ասել, որ մենք այսօր 2 միավոր կորցրեցինք:

Վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք, որ այս հանդիպմանը չէին մասնակցում մեր առաջատարները` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում