Երեկ Եվրոպայում կայացել են Եվրո 2016-ի որակավորման փուլի հերթական տուրի հանդիպումները։
Մոլդովայի հավաքականն արտագնա խաղում անսպասելի ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ։ Տանտերերի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Ձյուբան (73ր)։ Սակայն ընդամենը մեկ րոպե անց ռուսաստանցիները ստիպված են եղել գնդակը հանել սեփական դարպասից․ աչքի է ընկել Եպուրյանուն։
Իսպանացիները չորս անպատասխան գնդակ են ուղարկել Լյուքսեմբուրգի դարպասը մրցակցի հարկի տակ խաղում։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Ավստրիա - Մոնտենեգրո 1։0
Էստոնիա - Անգլիա 0։1
Ռուսաստան - Մոլդովա 1։1
Ուկրաինա - Մակեդոնաի 1։0
Բելառուս - Սլովակիա 1։3
Լիտվա - Սլովենիա 0։2
Լյուքսեմբուրգ - Իսպանիա 0։4
Շվեդիա - Լիխտենշտեյն 2։0
Civilnet



