Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ճանաչվել է Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և հարձակվող։
29-ամյա պորտուգալացին նաև ճանաչվել է տարվա լավագույն գոլի հեղինակ,որը նա խփել է «Վալենսիայի» հետ խաղում։
Պրիմերայի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Լևանտեում» այդ տարի հանդես եկող Քեյլոր Նավասը, ով ներկայում համալրել է «Ռեալի» կազմը։ Բացի այդ, «Ռեալում» հանդես եկող Սերխիո Ռամոսը և Լուկա Մոդրիչը ճանաչվել են լավագույն պաշտպան և լավագույն կիսապաշտպան՝ համապատասխանաբար։
Կատալոնական «Բարսելոնայում» խաղացող Անդրես Ինյեստան ճանաչվել է հարձակվողական ոճի տարվա լավագույն կիսապաշտպան։ Պրիմերայի աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ներկայում «Պորտուում» հանդես եկող, իսկ անցած տարի «Գրանադայի» թիմում խաղացող Յասին Բրաիմին, լավագույն հարավամերիկացի՝ Կարլոս Բական՝ «Սևիլյայից»։
2013/14 մրցաշրջանի չեմպիոն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լավագույնն է ճանաչվել Պրիմերայի մարզիչների շարքում։
Civilnet




