Գլխավոր Լրահոս

Մեսսին և Նեյմարը հաղթանակ են բերում իրենց հավաքականներին․ Ընկերական հանդիպումներ

Երեկ աշխարհում կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ, որոնք տեղ էին գտել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված օրացույցում։

Հոլանդիայի հավաքականը հերթական պարտությունն է կրել Գուս Հիդինկի գլխավորությամբ։ Անվանի մասնագետի թիմը գլխավորել է Աշխարհի առաջնությունից հետո, որում հոլանդացիները դարձել էին բրոնզե մեդալակիրներ։ Այս ընթացքում Հիդինկի թիմը 4 պարտություն է կրել 5 խաղում։

Երեկ Հոլանդիան 2։3 հաշվով պարտվել է Մեքսիկային։

Մյուս հանդիպումներից հարկ է առանձնացնել Բրազիլիայի՝ ջախջախիչ հաշվով հաղթանակը Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև Արգենտինայի կամային հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ։ Նեյմարը դարձել է դուբլի հեղինակ։

Մյուս հանդիպումներոմ գրանցվել են հետևյալ արդյունքները․

Մալայզիա - Սիրիա 0։3

Թուրքիա - Բրազիլիա 0։4

Նորվեգիա - Էստոնիա 0։1

Արգենտինա - Խորվաթիա 2։1

Բելգիա - Իսլանդիա 3։1

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում