Գլխավոր Լրահոս

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն՝ ընդդեմ Էբոլայի

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները մասնակցել են «11-ն ընդդեմ Էբոլայի» ակցիային, որը կազմակերպել է ՖԻՖԱ-ն։

Ակցիային մասնակցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան, «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը և այլն։ Բացի 11 ֆուտբոլիստներից, ակցիային մասնակցել է նաև մեկ մարզիչ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Ակցիան իրականացվել է «Միասին մենք կհաղթենք Էբոլան» կարգախոսի ներքո։ Տեսահոլովակներում ֆուտբոլի ներկայացուցիչները հատուկ պաստառների միջոցով պատմում են Էբոլայի ախտանիշերի, նրա տարածման և այն կանխելու հնարավորությունների մասին։

Հիշեցնենք, որ Էբոլա համաճարակի տարածման գոտում գտնվող երկրներում վարակակիրների թիվը արդեն հասել է 14 հազարի: Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում արձանագրվել է մահացության 5000 և հիվանդացության 14 000 դեպք:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում