Երեկ Եվրոպայում կայացել են մի շարք ընկերական խաղեր, ոորնցից առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի նախկին և գործող չեմպիոնների մրցավեճը։ Իսպանիան սեփական հարկի տակ ընդունել էր Գերմանիային, որը չեմպիոնական տիտղոսը նվաճել էր այս տարի Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ։
Խաղի ելքը վճռել է հյուրերի կիսապաշտպան Թոնի Կրոսի միակ գոլը։
Այսպիսով, Գերմանիան ընդհատել է սեփական հարկի տակ Իսպանիայի՝ առանց պարտությունների սերիան։ Infostrada վիճակագրական ռեսուրսը գրում է, որ այդ շարքը բաղկացած էր 34 խաղից։ Նման սերիան ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում։
Հավելենք, որ Իսպանիան այս տարի շատ անհաջող է անցկացրել՝ կրելով 5 պարտություն։ Վիսենտե դել Բոսկե սաները պարտվել են Հոլանդիային (1։5), Չիլիին (0։2), Ֆրանսիային (0։1), Սլովակիային (1։2) և Գերմանիային (0։1)։
Civilnet




