Երեկ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի գլխավոր և ընթացիկ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։
Կատալոնացիներն ամբողջ խաղի ընթացքում առավելություն են ունեցել մադրիդյան ակումբի նկատմամբ և հաղթել են 3։1 հաշվով։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Նեյմարը, իսկ 35-րդ րոպեին այն կրկնապատկել է Լուիս Սուարեսը։ Մադրիդցիները 57-րդ րոպեին կարողացել են կրճատել խաղի հաշիվը, երբ Մեսսին, կարիերայի ընթացքում առաջին անգամ սեփական տուգանայինում վայր է գցել մրցակցին և 11-մետրանոց է նշանակվել Բրավոյի դարպասին։
Այդուհանդերձ նույն Մեսսին 87-րդ րոպեին դրել է այս խաղի վերջնակետը՝ 3։1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս պահի դրությամբ «Ռեալը» 17 խաղից հետո ունի 42 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակում առաջինն է։ «Բարսելոնան» 18 խաղից հետո 41 միավորով 2-րդն է, «Ատլետիկոն» նույնքան խաղից հետո 38 միավորով՝ 3-րդը։
Civilnet




