Գլխավոր Լրահոս

Ռեալը, Բարսելոնան և Ատլետիկոն վստահ հաղթանակներ տարան. Իսպանիայի առաջնություն

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարները վստահ հաղթանակներ տարան. «Ռեալը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը, Կրիշտիանո Ռոնալդուն դուբլ հեղինակեց ևս մեկ գոլ խփեց Գարեթ Բեյլը:

«Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվոյին», Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ 4-րդ գոլը սեփական դարպասն ուղարկեց տանտերերի պաշտպան Սիդնեյը:

«Ատլետիկոն» Մարիո Մանջուկիչի և Ռաուլ Գարսիայի գոլերի շնորհիվ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ:

«Ռեալը» վաստակած 45 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» մեկ միավոր պակաս ունի, իսկ «Ատլետիկոն» 41 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Նշենք, որ «արքայական» ակումբը մրցակիցներից մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում