«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված վեց անդամներից հինգի նկատմամբ ապրիլի 9-ին մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար: Նրանք երկու ամսով կալանավորվեցին։ Ժիրայր Սեֆիլյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ քրեական գործը շինծու է, և իրենք հետագայում կհրապարակեն փաստեր, որ տեղի ունեցող հետապնդումները կազմակերպվել են «երկրի առաջին դեմք համարվող անձի համաձայնությամբ»:
Civilnet




