«Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով այսօր «Նաիրիտի» նախկին աշխատակիցները Ազգային ժողովից երթով քայլեցին դեպի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նաիրիտցիների ներկայացուցիչներին ընդունեց փոխնախարար Լևոն Շահվերդյանը: Նա ասել է, թե «Նաիրիտի» շահագործմամբ հետաքրքրված է ռուսական մի կազմակերպություն:
Civilnet




