Թիմը գնում է Այգեձոր. «Վիտալ Էկո Գարդեն»
Այգեձորում գործում է մրգերի և բանջարեղենի պահածոյացման գործարան՝ «Վիտալ Էկո Գարդենը»։ Նրանք արտադրում են օրգանական պահածոներ ու ջեմեր՝ տեղական, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից բերվող հատապտուղներից, մրգերից ու բանջարեղենից։ Գյուղը սահմանակից է Ադրբեջանին։ Բնակիչների մի մասը լքել է գյուղը, մյուս մասն էլ աշխատանք չունի։ Այս գործարանը նրանց աշխատանքի հնարավորություն է տալիս։
Civilnet




